Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆիզիկոսները լուծել են Հոքինգի պարադոքսը

Ֆիզիկոսները լուծել են Հոքինգի պարադոքսը
08.04.2015 | 12:29

Ամերիկացի ֆիզիկոսներն իրենց աշխատանքում ցույց են տվել, որ Հոքինգ-Գրիբովի էֆեկտի պատճառով օբյեկտի գոլորշացման արդյունքում սև անցքը չի կորցնում տեղեկատվությունը, հաղորդում է ArXiv-ը: Ամերիկացի ֆիզիկոսները հաշվի են առել սև անցքի իրադարձությունների հորիզոնում մասնիկների համագործակցությունը, որոնք հայտնվում են սև անցքի մեջ: Քվանտային մեխանիկան օգնում է նկարագրել սև անցքերը: ՈՒսումնասիրություններից պարզվել է, որ սև անցքում մասնիկների հայտնվելու դեպքում կորչում է նրանց կրած տեղեկատվությունը: Սև անցքերի հատկանիշները նկարագրվում են միայն մեկ պարամետրով՝ ծավալով, և միանման ծավալներով երկու անցքեր տարբերակելու հնարավորություն չկա: Ժամանակի ընթացքում Հոքինգի ճառագայթման շնորհիվ անցքը կարող է գոլորշանալ, որը տեղեկատվության ոչնչացում է նշանակում և հակառակվում է քվանտային մեխանիկային:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ